-
Վերջին գրառումները
Պահոցներ
Ապրիլի 2018 Ե Ե Չ Հ Ու Շ Կ « Փտր 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Դպրոցի պատմությունը
Դպրոցի պատմությունը
● Դպրոցը հիմնվել է 1960թ-ին` որպես Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց: 2010թ. դեկտեմբերին ՀՀ ԿԳՆ լիցենզիայի հիման վրա վավերացվել է որպես «Վաղարշապատի Խ.Աբովյանի անվան N4 հիմն.դպրոց» ՊՈԱԿ
● Դպրոցում աշխատում են բարձրագույն մասնագիտական կրթությամբ 76 ուսուցիչներ: Դպրոցը կառավարում է յոթ անձից բաղկացած կառավարման խորհուրդը: ՈՒսումնական գործընթացի պատասխանատվությունը կրում են գործադիր տնօրեն Արուսյակ Մուրադյանը, ուսումնական գծով փոխտնօրեններ Հ.Հովհաննիսյանը, Ն.Աթոյանը և Ս.Ղուկասյանը,կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ռ.Ղազարյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Ղահրամանյանը: Դպրոցն ունի լոգոպեդ և հոգեբան:
● ՈՒսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում, իրականացվում է առարկայական մասնախմբերի կոմից: Դպրոցի՝ 24 տարրական և 18 միջին դասարաններում սովորում են 1200 աշակերտներ:Դպրոցը հիմնանորոգված է, կահավորված և ապահովված է կրթական գործընթացին նպաստող անհրաժեշտ բոլոր պայմաններով:
● «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ համատեղ դպրոցում հիմնվել են քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներ՝ համալրվելով համապատասխան գույքով, սարքավորումներով,անհրաժեշտ նյութերով և ժամանակակից տեխնիկայով:
● Համակարգչային դասասենյակը /36 համակարգիչներ և 1 էլեկտրոնային գրատախտակ/ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր աշակերտի լիարժեք մասնակցել դասապրոցեսին:
● Դպրոցն ունի օտար լեզուների, ռազմագիտության, շախմատի, պատմության, հայոց լեզվի և գրականության համար նախատեսված դասասենյակներ՝ համապատասխան կահավորվածությամբ:
● Դպրոցում տիրում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: ՈՒսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա, որն ավելի է ամրապնդվում dasaran.am կայքով:
● Դպրոցն ունի ցուցասրահ-թանգարան՝ նվիրված Խ.Աբովյանին, «Փառքի սրահ»՝ հայ ազատամարտիկների հիշատակը փառաբանող, և հիմնովին վերանորոգված ու կահավորված հանդիսությունների դահլիճ, որը ծառայում է նաև որպես կինոդահլիճ՝ ծրագրային ֆիլմեր դիտելու համար:
● Դպրոցի քիմիայի լաբորատորիան և դասասենյակը անվանակոչվել է դպրոցի նախկին տնօրեն, քիմիայի ուսուցիչ լուսահոգի Պետրոս Աբգարյանի, Ֆիզիկայի լաբորատորիան՝ դպրոցի նախկին տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Ռաֆիկ Ղազարյանի, հայոց լեզվի և գրականության դասասենյակը՝ դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակավոր, երջանկահիշատակ ուսուցիչ, Հայկ Դանղյանի անուններով:
● Դպրոցն ունի բազմաժանր գրքերով և ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարան, որը հնարավորություն է ընձեռում ընթերցող աշակերտներին օգտվելու էլեկտրոնային գրքերից: